Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ՀՀ ԱԳ նախարարն անհեթեթ է որակել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները

ՀՀ ԱԳ նախարարն անհեթեթ է որակել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները
27.06.2018 | 09:51

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ռազմական հռետորաբանությունն ու սուր ճոճելը իռացիոնալ է, ցավալի, եթե ոչ անհեթեթ»,- նշել է նա: Մնացականյանը կարծում է, որ Ադրբեջանում ներքին սպառման ու բանակցությունների համար նախատեսված լեզուները համաձայնեցված չեն և բանակցությունների սեղանին ավելի պատասխանատու ու գիտակից կողմի կարիք կա:

Դիտվել է՝ 1983

Մեկնաբանություններ